Պայթյուն է տեղի ունեցել Լիտվան եւ Լատվիան կապող գազատարում, Reuters-ին հայտնել է Amber Grid գազատրանսպորտային համակարգի լիտվացի օպերատորը։

Լիտվայի LRT հանրային հեռարձակողի հրապարակած տեսանյութում երեւում է, որ տարածքում հրդեհ է մոլեգնում։ Օպերատորի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել Լիտվայի հյուսիսում։

«Մենք հետաքննում ենք պայթյունի պատճառները»,- ասել է Amber Grid-ի ներկայացուցիչը:

Բալթյան BNS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը պատրաստվել է տարհանել դեպքի վայրին մոտ գտնվող գյուղը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։