Մաթեմատիկոս, ճանաչված հանճար Գրիգորի Պերելմանն առաջադրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի պաշտոնում, գրում է «Իզվեստիա»-ն:
Գիտնականի թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լյուդվիգ Ֆադեեւը: Գիտական խորհրդի բոլոր 20 անդամները հավանություն են տվել այդ առաջարկին, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Յուրի Մատիասեւիչը: «Մենք առաջադրել ենք նրան իր գիտական ձեռքբերումների համար: նրա համաձայնությունը կպահանջվի միայն առաջադրումից հետո»,-բացատրել է Մատիասեւիչը:
Պատկերավոր ասած, Պերելմանին առաջարկում են ոչ թե ակադմիկոս դառնալ, այլ առաջադրել իր թեկնածությունը: Նա պետք է մասնակցի դեկտեմբերին կայանալիք ընտրություններին: Նախքան դա նա պետք է հավաքի, ինչպես Մատիասեւիչն է ասում, «մի գլուխ թղթեր», որոնց մեջ պետք է լինեն նրա գիտական ձեռքբերումները, կենսագրությունը եւ այլն: Իսկ ավելի վաղ Պերելմանը պետք է համաձայնություն տա մրցելու իր գործընկերների հետ ընտրություններում:
Ոչ ոք չգիտի, թե ինչպես կընդունի լուրը Պերելմանը:
Անցած տարի գիտնականը հրաժարվել է 1 միլիոն դոլարից Ֆիլդսի մրցանակի համար, որն ստացել է Պուանկարեի հիպոթեզի ապացուցման համար, հաղորդում է «Գազետա. Ru»-ն:

























