ԼՂՀ պաշտպանական բանակի կողմից այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանում ադրբեջանական թռչող հետախուզական անօդաչու սարք է ոչնչացվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ պաշտպանական բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Նա տեղեկացրեց, որ այլ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ։



























