Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովն իր սեպտեմբերի 14-ի նիստում երկարաձգվել է հայ-ռուսական «Հայռուսգազարդ» ընկերության` հանրապետության տարածքում բնական գազի մատակարարման արտոնագիրը մինչեւ 2013 թ. սեպտեմբերի 29-ը:

Մեկ այլ որոշմամբ մինչեւ 2013 թ. սեպտեմբերի 29-ը երկարացվել է «Տրանսգազ» ԲԲԸ-ի («Հայռուսգազարդ»-ի դուստրը)` բնական գազի մատակարարման արտոնագիրը: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թվին: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին, իսկ 20 տոկոսը` Հայաստանի կառավարությանը` հանձինս Էներգետիկայի նախարարության:

Հայաստանը բնական գազ է գնում Ռուսաստանից` հազար խմ-ի համար վճարելով 180 դոլար: Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման ծավալները 2011 թ. հունվար-հունիս ամիսներին մեծացել են 12,6 տոկոսով: