Կոսովոյի ալբանական իշխանությունները մտադիր են այսօր` սեպտեմբերի 16-ին գործողություն իրականացնել Սերբիայի հետ սահմանակից Յարինյե եւ Բրնյակ բնակավայրերի մոտ սահմանային անցակետերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Անցաետերը գտնվում են Կոսովոյի հյուսիսային մասում, որտեղ կոմպակտ բնակվում են սերբերը եւ վերահսկում այդ անցակետերը:

Այս տարվա հուլիսի վերջին նրանք նման փորձ էին ձեռնարկել, ինչը  տեղի սերբերի հետ դաժան բախումների պատճառ էր դարձել: Այդ ժամանակ սպանվել էր մեկ ալբանացի ոստիկան, մի քանի սերբեր վիրավորվել էին, մեկ անցակետ հրդեհվել էր:

Ներկայումս սերբերն անցակետերի շուրջ բարիկադներ են կառուցել, շրջափակել են Իբար գետի վրայով անցնող կամուրջը, որը բաժանում է Կոսովոյի սերբական եւ ալբանական հատվածները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նախօրեին Պրիշտինա է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: