Ամերիկացի գիտնականներին հաջողվել է ապացույցներ ստանալ, որ տիեզերքում կա մոլորակ, որը պտտվում է միանգամից երկու աստղերի շուրջ, որոնք շատ նման են մեր արեւին: Համակարգը, որն ստացել է «Քեփլեր-16» անունը, հայտնաբերվել է ՆԱՍԱ-ի տիեզերական աստղադիտակի օգնությամբ, որը գտնվում է Երկրից 200 լուսնային տարի հեռավորության վրա:
Ավելի վաղ աստղագնացները բազմիցս մատնանշել են նման համակարգերի գոյության հավանականությունը: Դրա հիմնական վկայությունը գիտությանը հայտնի կրկնակ աստղերի պտտման ուղեծիրների պարբերական փոփոխությունն է:
«Բացահայտումը պարզապես ապշեցուցիչ է»,- հայտարարել է նախագծի անդամ Ալան Բոսսը Կարնեգի համալսարանից: Գիտնականը հիշեցրել է, որ նման համակարգերի գոյության մասին պատկերվել է անգամ «Աստղային պատերազմներ» ֆիլմում: «Հերթական անգամ գիտական ֆանտաստիկան իրականություն դարձավ»,- ասել է նա:
Մոլորակը իր չափերով մոտ է Սատուրնին, բայց իր կառուցվածքով մոտ 50 անգամ խիտ է Արեւային համակարգի հսկայից:




























