Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են բարերար Արամ Իզմաիլյանը` բարեգործական նշանակալի գործունեության համար (Ռուսաստան) եւ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանը: