Հոկտեմբերի սկզբին Ֆիլիպ Կիրկորովը Մոսկվայում` «Վեգաս» առեւտրի կենտրոնում, կբացի առաջին Phill 4 You բուտիկը:

Phill 4 You-ում կվաճառվեն իտալական Mangano, Adele Fado, Miss Money Money, Space, Tenax ապրանքանիշերի, ինչպես նաեւ հենց Կիրկորովի եւ նրա ընկերների` Քրիստինա Օրբակայտեի, Իրինա Ալեգրովայի, Վալերի Լեոնտեւի եւ այլոց հագուստները: Գները կսահմանեն երգիչները:

Երգիչը խանութը բացում է` համագործակցելով գործարար Լյալե Գայնուտդինովայի հետ:

2013 թ. Կիրկորովը ծրագրել է իր աքսեսուարների եւ համապատասխան բրենդով հագուստների հավաքածու ստեղծել, գրում է «Իզվեստիա» թերթը: