Տաջիկստանի պետական սահմանային անցակետերում չեղարկվել են Covid-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված սահմանափակումները, հաղորդում է «Интерфакс»-ը։
Հանրապետական շտաբի որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Տաջիկստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի կայուն գնահատականները, երկրի թիրախային խմբերի բնակչության շրջանում պատվաստումների բարձր մակարդակը, տարածաշրջանի եւ աշխարհի պետություններում այդ հիվանդության հետ կապված իրավիճակի նորմալացումը, օդային, ցամաքային եւ ջրային տրանսպորտով ուղեւորների եւ ապրանքների փոխադրման սահմանափակումների վերացումը, ասված է հաղորդագրության մեջ:





























