Թուրքիայի Մարաշի Փազարջըքի շրջանում ուժգին երկրաշարժից հետո Հաթայ նահանգում ձեիթենու այգիներից մեկում սարսափելի մեծ փոս է առաջացել։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Հաթայի Թեփեհան գյուղի բնակիչները պայթյունի ձայն են լսել երկրաշարժի ժամանակ, իսկ որոշները պդնում են, որ նույնիսկ կանաչ լույս են նկատել։

Առավոտյան գյուղացիները մոտեցել են այն վայրը, որտեղից ձայնը լսվել է, եւ տեսել են, որ ձիթենու այգում 200 մետր լայնությամբ եւ մոտ 30 մետր խորությամբ փոս է առաջացել։