Հանրապետության տարածքում`փետրվարի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 12-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-14-ը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ 0+2։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -18-22, ցերեկը՝  -3 -8,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -15 -17 ցերեկը՝ -3 -6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը -10 - 12, ցերեկը՝ 0 -2,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -17 -22,  ցերեկը՝ -3 -7,

Լոռիում՝ գիշերը՝ -12 -16, ցերեկը՝ -3 +1,

Տավուշում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +1 + 5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -19 -22, ցերեկը` -4 -7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3 +1,

Արարատում՝ գիշերը՝ -5-7, ցերեկը՝ + 1 + 4,

Արմավիրում՝ գիշերը՝ -7 -9, ցերեկը՝ +1 + 3,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -18 -22, ցերեկը՝ -5 -7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -7 ցերեկը՝ +1+3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-6,  ցերեկը՝ +4 + 8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -12 -17, ցերեկը՝ -2 +1,

Արցախում՝ գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +4+ 9: