Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 600-ի ։ Այս մասին երկուշաբթի  հայտնել է կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Այս պահի դրությամբ զոհերի թիվը կազմել է 31643, տուժել է 80 278 մարդ։ Ավերվել է 6444 շենք։ Ընդհանուր առմամբ ավերածությունների մասին ստացվել է 11 302 ծանուցում»,- նշվում է  նախարարության հաղորդագրությունում։