Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեւլեթ Բահչելին կոչ է արել քաղաքացիությունից զրկել երկրաշարժերի գոտում դիակապտությամբ զբաղվողներին կամ վտարել նրանց, եթե նրանք փախստականներ են, տեղեկացրել է Anadolu թուրքական գործակալությունը։
«Անհրաժեշտ է գնահատել այն անխիղճ մարդկանց քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը, ովքեր զբաղվում են դիակապտությամբ եւ թալանով (երկրաշարժերի գոտում)։ Իսկ եթե նրանք փախստականներ են, ապա խոսքը վերաբերելու է նրանց իրենց երկրներ վտարելուն»,- գործակալությունը մեջբերել է խորհրդարանում Բահչելիի ունեցած ելույթը։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ երկրաշարժերից հետո 11 նահանգներում դիակապտության կասկածանքով կալանավորվել է 97 մարդ։





























