Մարաշի երկրաշարժը կանխատեսած թուրք հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորուրը Էրդողանին կոչ է արել դեռ չսկսել աղետի գոտում շինարարությունը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ պրոֆեսոր Նաջի Գյորուրը նշել է, թե լուրերով լսել է, թե ինչպես է Էրդողանն ասում, որ մարտից սկսելու են շինարարությունը։
Թուրք պրոֆեսորը շեշտել է, թե առանց մանրակրկիտ կառուցապատվող տեղանքի սեյսմիկ քարտեզը գծելու, չի կարելի շինարարություն սկսել։ Նա հույս է հայտնել, որ գոնե այս անգամ իր խոսքերը հաշվի կառնեն։





























