Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 36 187-ի, տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներին։

Տուժածների թիվը հասնում է 108 068-ի։

Պակաս հզոր չէր նաեւ երկրաշարժը Սիրիայի տարածքում։ Տվյալների համաձայն, որոնք ներկայացրել է ՍԱՆԱ գործակալությունը փետրվարի 15-ին, Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը կառավարության կողմից վերահսկվող տարածքներում կազմել է 1 414 մարդ, տուժել է 2 357 հոգի։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Փազարջիքի շրջանում, որը գտնվում է Մարաշ քաղաքի մոտ, տեղի ժամանակով ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են մոտ 42 հետցնցումներ, որոնց մագնիտուդը կազմել է 6,6։ Ավելի ուշ գրանցվել է 7,5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ։

Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։