Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո Սթոլթենբերգն այցելել է Թուրքիա։ Նա Էրդողանի հետ հանդիպումից հետո ժամանել է Ադանա։
Աքարն ու Սթոլթենբերգը թռել են Հաթայով եւ նայել քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի վնասները։
Թուրք նախարարը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ ՆԱՏՕ-ի գործողություններն անվանելով Դաշինքի «միասնության ու համերաշխության» ցուցանիշ։
Նա ողջունել է Իսքենդերունում 2000 մարդու համար վրանային քաղաք ստեղծելու ՆԱՏՕ-ի որոշումը:





























