Հեռուստատեսության ամերիկյան ակադեմիան 63-րդ անգամ տարվա լավագույն դերասաններին եւ հեռուստանախագծերին հանձնել է իր ամենահեղինակավոր մրցանակները՝ «Էմմի»-n կամ հեռուստատեսային «Օսկարները»։

Լայնաֆորմատ դրամայի հեղինակավոր ժանրում «Էմմի» է ստացել ABC ալիքի «Խելագարները» սերիալը (Mad Men)։

Կոմեդիկ սերիալի ժանրում լավագույնն է ճանաչվել ABC ալիքի «Ժամանակակից ընտանիք» (Modern Family) հեռուստատեսային ֆիլմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լավագույն կոմիկ դերասան» անվանակարգում «Էմմի» է ստացել Ջիմ Փերսոնսը՝ «Մեծ պայթյունի տեսությունը» (The Big Bang Theory) սերիալի գլխավոր դերակատարը։

Նույն ժանրում կանացի լավագույն աշխատանք է ճանաչվել «Մայք եւ Մոլլի» (Mike & Molly) սերիալի դերակատար Մելիսա Մաքարտի դերը։

Դերասանուհի Ջուլիանա Մարգուլիսը «Էմմի» է ստացել «Լավ կինը» (The Good Wife) դրամատիկ սերիալում խաղացած լավագույն դերի համար։

Ամերիկյան հեղինակավոր հեռուստամրցանակը շնորհվել է Կայլ Չենդլերին,ով հաղթող է հռչակվել «Դրամատիկ սերիալում տղամարդու լավագույն դեր» անվանակարգում։

CBS ալիքի «Զարմանալի մրցություն» հեռուստաշոուն ճանաչվել է տարվա լավագույն ռեալիթի-շոու։ Այն ամերիկյան հեռուստաակադեմիայի կողմից ավելի բարձր է գնահատվել, քան American Idol-ը, «Պարեր աստղերի հետը» (Dancing With The Stars), «Կարծում ես՝ կարո՞ղ ես պարել» (So You Think You Can Dance) եւ «Շեֆ խոհարարը» (Top Chief)։