Թուրքիան մտադիր է Իրանի և Չինաստանի հետ առևտուր իրականացնել միայն ազգային արժույթով, ինչը հնարավորություն կտա երկրի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 20 տոկոսն ազատել դոլարի և եվրոյի փոխարժեքների տատանումներից ունեցած կախվածությունից:

Նշենք, որ Թուրքիան նման համաձայնություն հաստատել էր Ռուսաստանի հետ դեռևս ընթացիկ տարվա փետրվարին, և այժմ այս երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունն իրականացվում է ազգային արժույթներով: Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ծավալը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ տարեկան կազմում է ավելի քան 65 մլրդ դոլար:

Նկատենք, որ այսօր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հայտարարել է, թե ամերիկյան դոլարը՝ որպես միջազգային արժույթ, ճգնաժամի արդյունքում չի կորցնի իր դիրքերը: