Ամերիկացի միլիարդատեր եւ ֆինանսիստ Թոմաս Լիին մահացած են գտել։ Նա 78 տարեկան էր, հաղորդում է Reuters-ը։
The New York Post-ի տվյալներով՝ Լին ինքնասպան է եղել։ Ֆինանսիստի մարմինը հայտնաբերել են Մանհեթենի նրա գրասենյակում։
Ահա թե ինչպես է տեղի ունեցածը մեկնաբանել ընտանիքի բարեկամ Մայքլ Սիտրիկը․ «Չնայած նրան, որ աշխարհը ճանաչում էր Թոմաս Լիին որպես ուղիղ ներդրումների ոլորտում առաջին պիոներ եւ հաջողակ գործարար, մենք նրան ճանաչում էինք որպես նվիրված ամուսին, հայր, պապիկ, եղբայր, ընկեր եւ բարերար, որը միշտ ուրիշների կարիքները վեր էր դասում իր կարիքներից»։
Forbes-ի տվյալներով՝ Լիի կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար։



























