Իտալիայի ոստիկանությունը կալանավոել է երեք մարդու, որոնք, մինչեւ 200 միգրանտների թրաֆիքինգի են ենթարկել։ Կիրակի այդ միգրանտներով նավը հարավային Իտալիայի ափերի մոտ բախվել է ժայռերին, ինչի հետեւանքով մահացել է առնվազն 64 մարդ, հայտնում է Reuters-ը։
Փոխգնդապետ Ալբերտո Լիպպոլիսն ասել է, որ մեկ թուրք եւ Պակիստանի երկու քաղաքացիներ Թուրքիայից նավով Իտալիա են հասել՝ չնայած սարսափելի եղանակին՝ նրանց անվանելով «ողբերգության գլխավոր մեղավորներ»։
«Ըստ նախնական հետաքննության՝ նրանք իբր յուրաքանչյուր միգրանտից պահանջել են մոտ 8000 եվրո (8485 դոլար) մահացու ճանապարհորդության համար», - ասել է Լիպպոլիսը։ «Երեքն էլ կալանավորվել են»։
Վերջին տվյալներով նավաբեկության զոհերի թիվը հասնում է 64-ի, այդ թվում՝ մոտ 14 երեխա: Փրկվել է 80 մարդ։ Նրանք պատմել են, որ նավի վրա 150-ից 200 միգրանտ է եղել։
Պարզվել է, որ նավը Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիր նավահանգստից մեկնել է անցյալ շաբաթվա վերջին։ Փրկարարները հայտնել են, որ միգրանտների մեծ մասը եկել է Աֆղանստանից, մնացածը՝ Իրանից, Սոմալիից եւ Սիրիայից։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ նավի վրա եղել է Պակիստանի 20 քաղաքացի, որոնցից 16-ը փրկվել է, չորսը անհետ կորած են։
Ողբերգությունը միգրացիայի մասին բանավեճ է առաջացրել Եվրոպայում եւ Իտալիայում, որտեղ նորընտիր աջակողմյան կառավարությունը նոր խիստ օրենքներ է ընդունել միգրանտների փրկության բարեգործական կազմակերպությունների համար, որոնք արժանացել են ՄԱԿ-ի եւ այլ կազմակերպությունների քննադատությանը:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին երկուշաբթի տված հարցազրույցում ասել է, որ նամակ է ուղարկել Եվրամիության կառույցներին՝ կոչ անելով դաշինքին անհապաղ միջոցներ ձեռնարկել ծովով ներգաղթյալների փոխադրումները դադարեցնելու համար, որպեսզի կանխեն ավելի շատ մահերը։




























