ԱՄՆ Օհայո նահանգի բնական պաշարների նախարարության աշխատակիցները հայտարարել են, որ Արեւելյան Պաղեստինում եւ նրա շրջակայքում քիմիական նյութերով գնացքի վթարից երեք շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ հազարավոր կենդանիներ են սատկել, հաղորդում է USA Today-ը:
Մասնագետների գնահատմամբ՝ սատկած կենդանիների թիվը կազմում է առնվազն 43 հազար ձուկ եւ այլ կենդանիներ։ Դրանց թվում են մանրաձկները, խեցգետինները, գորտերը, ինչպես նաեւ երկկենցաղները։ Սակայն նախարարությունից հայտնել են, որ սպանված տեսակներից ոչ մեկը ոչնչացման վտանգի տակ չէ։



























