Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ աղմուկի ֆոնին քննարկվում է այսպես կոչված գործակալների մասին օրենքը, ընդդիմադիր պատգամավորներ Սալոմե Սամադաշվիլին, Էկա Հերխեուլիձեն եւ Խաթունա Սամնիձեն բարձրացրել են «Русский военный корабль иди на...» գրությամբ պաստառը,  հաղորդում է «Грузия Online»-ը։ 

Դրանից հետո ուժի կիրառմամբ պատգամավոր Սալոմե Սամադաշվիլուն դուրս են բերել նիստերի դահլիճից։ Նիստը շարունակվում է աղմուկի եւ լեզվակռվի ուղեկցությամբ։

Զեկուցող Գուրամ Մաչարաշվիլուն թույլ չեն տալիս ներկայացնել օրինագիծը։