Ստամբուլում ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվողին ավելի քան 3000 տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Ստամբուլի 13-րդ քրեական դատարանը մայիսի 9-11-ը նշանակել է գործով առաջին նիստերը, որում մեղադրվում է 36 մարդ, այդ թվում՝ ահաբեկչության հեղինակ Ահլամ ալ-Բաշիրը։
Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր եւս ութ մարդու՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ փողոցում իրականացված ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով։
Նշվում է, որ մեղադրյալները կասկածվում են ահաբեկիչներին աջակցելու եւ նրանց թաքցնելու մեջ։ Հայտնի է, որ երկու ձերբակալվածները հարձակումն իրականացրած Սիրիայի քաղաքացի Ահլամ ալ-Բաշիրին օգնել են Սիրիայից ապօրինի մտնել Թուրքիա։
Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկի հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դա ահաբեկչություն է։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ։





























