Հռոմից քիչ հեռու բախվել են Իտալիայի ՌՕՈՒ երկու ուսումնական ինքնաթիռ, երկու օդաչուներն էլ զոհվել են, գրում է Corriere della Sera թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արեւելք՝ Գուիդոնիա Մոնտեչելյո քաղաքի մոտ, համատեղ մանեւրների կատարման ժամանակ։ Նշվում է, որ բախումից հետո ինքնաթիռներից մեկն ընկել է շենքի վրա։ Համաձայն հրապարակված լուսանկարների՝ երկրորդ ինքնաթիռն ընկել է դաշտում։

Երկու օդաչուներն էլ տեղում մահացել են։ Ուսումնական թռիչքին մասնակցող եւս երկու ինքնաթիռ բարեհաջող վերադարձել են բազա։ Փրկարարներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը։