Երեւանում պատրաստվում են Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին:
Ժամը 10-ին մոտ զորահանդեսին մասնակցող տեխնիկան եւ անձնակազմը կենտրոնացել են Հանրապետության հրապարակին մերձակա Ամիրյան, Աբովյան, Նալբանդյան եւ Վազգեն Սարգսյան փողոցներում: Շարային քայլով առաջինն իր տեղը զբաղեցրեց ՊՆ միացյալ նվագախումբը: Այնուհետ զորահանդեսի շարասյուները սկսեցին շարժը դեպի Հանրապետության հրապարակ եւ կանգնեցին իրենց տեղերում: Զորահանդեսի հրամանատար, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն անձնակազմի ստուգատես է անցկացրել:
Հազարավոր համաքաղաքացիներ, հայրենակիցներ Արցախից եւ սփյուռքից, հյուրեր արտերկրից եկել են դիտելու համապետական նշանակության այս հանդիսավոր արարողությունը: Զորահանդեսը հեռարձակվելու է NEWS.am-ի ուղիղ եթերում:




























