Եվրամիության ներկայացուցչությունը Վրաստանում ողջունել է երկրի կառավարող կուսակցության որոշումը խորհրդարանից «Օտարերկրա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը հետ կանչելու մասին, տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաալիքը՝ հղում կատարելով դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությանը։

Եվրամիությունում «Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին կոչ են արել թարմացնել եվրոպամետ ռեֆորմները»։

«Մենք ողջունում ենք կառավարող կուսակցության հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչի մասին։ Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին ներառական եւ կառուցողական կերպով թարմացնել եվրոպամետ ռեֆորմները՝ 12 գերակայությունների համապատասխան, որպեսզի Վրաստանը հասնի թեկնածուի կարգավիճակի»,- նշվել է հայտարարությունում։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ որոշվել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչել Վրաստանի խորհրդարանից։ Հետագայում Վրաստանի իշխանությունները մտադիր են հանդիպումներ սկսել բնակչության հետ, որպեսզի լայն հանրությանը հասցվեն օրինագծի բովանդակությունն ու կարեւորությունը։