Ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայում՝ Կարլսրուեում դեղատանը պատանդներ վերցրած տղամարդուն։

«Ժամը 21։10-ին դեղատուն են մտել հատուկջոկատայինները։ Ձերբակալվել է կասկածյալ տղամարդը։ Ներկայումս շենքում խուզարկություն է կատարվում։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ոստիկանությունը շրջափակել էր Կարլսրուե քաղաքի դեղատան շրջակայքը։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ անհայտ անձը պատանդներին ազատ արձակելու դիմաց միլիոնավոր եվրոներ է պահանջել։