«Վրաստանի հայ նկարիչների` Ա. Հովնաթանից մինչեւ Գ. Խաչատրյան: Մեծ պատմության բաղկացուցիչները» ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Շալվա Ամիրանաշվիլիի անվան Թբիլիսիի Արվեստիների թանգարանում: Ցուցադրության կազմակերպիչներն են Վրաստանի հուշարձանների պաշտպանության եւ մշակույթի նախարարությունը, Ազգային թանգարանը եւ Հայաստանի դեսպանությունը:
«19-րդ դարի առաջին կեսից Վրաստանում ապրող հայ նկարիչները ակտիվորեն սկսում են իրենց աշխատանքներում թբիլիսյան եւ քաղաքային լանդշաֆտներ պատկերել: Նրանք ակտիվորեն ներգրավվում են հասարակության ստեղծագործական կյանքին»,-հաղորդում է «Նովոստի-Գրուզիին»` վկայակոչելով Վրաստանի Ազգային թանգարանի մամուլի ծառայությունը:
Թբիսիսյան արվեստների թանգարանում ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 4-ը:




























