Ճապոնիայի Վերին պալատը չորեքշաբթի օրվա նիստում լիազորություններից զրկել է պատգամավոր Գասիին (Gaasyy, իսկական անունը՝ Յոսիկաձու Հիգասիտանի) բացակայությունների պատճառով, նիստը հեռարձակվել է պալատի կայքում։

Սա 1951-ից ի վեր պատգամավորին լիազորություններից զրկելու երրորդ դեպքն է երկրի երրորդ սահմանադրության գործունեության օրոք եւ առաջինը, երբ նման որոշում է կայացվում բացակայությունների պատճառով։

Լիազորություններից զրկելուն կողմ է քվեարկել 235 մարդ, դեմ՝ մեկ հոգի։

Բլոգեր Գասին (Gaasyy)  վերջին ժամանակներս ապրում է արտասահմանում եւ չի պատրաստվում փոխել ծրագրերը հանուն խորհրդարանի նիստերին ներկա գտնվելու։ Նա մի ժամանակ պնդում էր, որ նիստերին հեռահար մասնակցի, բայց ներկա օրենսդրությունը միայն պատգամավորների անձնական մասնակցությունն է նախատեսում օրինաստեղծ գործունեությունում։ Օրենսդրությունը փոխելու համար նա պետք է վերադառնար երկիր եւ անձամբ մասնակցեր նիստին՝ նման օրինագիծ նախաձեռնելու համար։

Անցած շաբաթ նրան առաջարկվել է ներկայանալ խորհրդարան, որպեսզի ներողություն խնդրի, դա բավական կոշտ կշտամբանք է գործող համակարգի շրջանակում, բայց քանի որ նա վերջին պահին միտքը փոխել է եւ չի եկել Ճապոնիա, որոշվել է զրկել նրան լիազորություններից։