Թուրքիայի խորհրդարանը, հավանաբար, կվավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտը մինչեւ ապրիլի կեսերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու թուրք պաշտոնյաների։ 

Նրանց տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը նախատեսվում է դիտարկել Շվեդիայի հայտից զատ։  

Ինչպես ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմի հայտարարության մեջ, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն աշխատանքային այցով Թուրքիա կայցելի մարտի 16-17-ը: Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը։