Սկանդալ եւ բախումներ են տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց, PAS-ի կառավարության կողմնակիցների եւ «Շոր» ռուսամետ կուսակցության կողմից վերահսկվող «Հանուն ժողովրդի շարժման» կազմակերպած հանրահավաքի մասնակիցների միջեւ:
Պատգամավոր Մարինա Տաուբերը մի խումբ տղամարդկանց գործողությունները որակել է որպես ցուցարարների «սպանության փորձ», հաղորդում է unimedia.info-ն։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ շարժվում դեպի ամբոխը եւ սկսում հրել հանրահավաքի մասնակիցներին։
«Կորչեն սադրիչները»,-վանկարկել է ամբոխը։
Այժմ ակցիան կրկին հանգիստ է ընթանում։ Քիշնեւի կենտրոնով երթեւեկությունն արգելափակվել է, հարակից փողոցներով երթեւեկությունը դժվարացել է։





























