Սաուդյան Արաբիան եւ Իրանը պայմանավորվել են ռազմական առճակատման մեջ չմտնել միմյանց հետ, ինչպես նաեւ երկու երկրների շահերի դեմ ուղղված հետախուզական գործունեություն չծավալել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով թագավորության բարձրաստիճան ներկայացուցչին։
«Երկու երկրներն էլ պարտավորություններ են ստանձնել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, որպեսզի խուսափեն ռազմական ագրեսիայից [միմյանց դեմ] եւ հետախուզական գործունեություն ծավալեն»,- ասել է պաշտոնյան։ Նա նաեւ ասել է, որ Սաուդյան Արաբիան եւ Իրանը Եմենի հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր փոխըմբռնման են եկել։
Հեռուստաալիքի զրուցակիցը չի նշել պայմանավորվածությունների մանրամասները՝ նշելով միայն, որ Էր Ռիադն ու Թեհրանը չեն քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման խնդիրը։
Սաուդյան Արաբիան նաեւ պարտավորվել է իր տարածքը չտրամադրել երրորդ երկրներին Իրանի վրա հարձակման համար։




























