Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի արդյունքներով տարածվել է համատեղ հռչակագիրը։ AПА-ի հաղորդմամբ՝ Անկարայի հռչակագրում, որը բաղկացած է 16 կետից, ընդգծվում է, որ բարձր մակարդակով հանդիպումն օգտակար կլինի ԹՊԿ-ի համար։  

«Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժը լայնորեն լուսաբանվել է հռչակագրում, առաջնորդները համերաշխություն են հայտնել Թուրքիայի ժողովրդին եւ կառավարությանը երկրաշարժից հետո վերականգնման աշխատանքներում: Բացի այդ, նրանք բարձր են գնահատել կազմակերպության անդամ եւ դիտորդ պետությունների, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի որոնողափրկարարական խմբերի աշխատանքը։ ԹՊԿ առաջնորդները հաստատել են, որ վստահ են Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, Ուզբեկստանի հանրաքվեի հաջողության հարցում։ Նրանք նաեւ շնորհակալություն են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ միասնականության եւ համերաշխության, թյուրքական աշխարհի անվտանգության եւ բարեկեցության գործում նրա ուժեղ ներդրման, միասնության ոգու ամրապնդման գործում ուժեղ առաջնորդության համար եւ հաջողություններ մաղթել նրան առաջիկա ընտրություններում»,-մեջբերում են ԶԼՄ-ները: 

Որոշվել է 2023 թվականի հոկտեմբերին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում անցկացնել թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթաժողովը։