Հայաստանի փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 21-ին, Վայոց Ձորի մարզում մասնակցել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եղեգնաձորում փոխվարչապետը նախ ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտի նահատակների հուշահամալիրին:
Այնուհետեւ Եղեգնաձորի մարզամշակութային համալիրում կայացել է 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում Ա. Գեւորգյանը հանդես է եկել ելույթով:
Փոխվարչապետը նաեւ պարգեւներ է հանձնել Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված` մարզի կրթական, մշակութային, գյուղատնտեսական, տեղական ինքնակառավարման ոլորտներում ներդրում ունեցող անձանց:
Երեկոյան Ա. Գեւորգյանը ներկա է գտնվել նաեւ Եղեգնաձորի զորամասի զինվորների մասնակցությամբ մարզկենտրոնում կազմակերպված զորահանդեսին:




























