Վրաստանում Իսրայելի դեսպանությունը սեպտեմբերի 22-ին հայտարարություն է տարածել, որում զայրույթ է արտահայտում վրացական բանտում հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսի եւ Զաեւ Ֆրենկելի հետ «կոպիտ եւ ոչ պատշաճ վարվելու կապկցությամբ», հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

Պաշտոնական Թբիլիսին այս առումով մեկնաբանություններ դեռեւս չի արել։ Ֆուքսը եւ Ֆրենկելը մեղադրվում են պետական պաշտոնյային կաշառք տալու մեջ։ Դատարանը Ֆուքսին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։ Բաց ի այդ, նա պետական բյուջե պետք է 500 հազար լարի (295 հազար դոլար)տուգանք վճարի։ Ֆրենկելը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման եւ 100 հազար լարի (60 հազար դոլար) տուգանքի։

Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին  7 մլն դոլար կաշառք տալու փորձի համար Իսրայելցի գործարարները ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 10-ին։ Իսրայելում համոզված են, որ Վրաստանի իշխանությունները «գործ են սարքում»: