ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզ-մաթ դպրոցի, «Ուսում» եւ թիվ 128 դպրոցների աշակերտներն այսօր` սեպտեմբերի 22-ին, հանդիպում-զրույց են ունեցել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պարեկապահեկային ծառայության պետ, փոխգնդապետ Նորիկ Սարգսյանի հետ:
Նորիկ Սարգսյանը աշակերտներին ծանոթացրել է ՃՈ աշխատանքին, խոսել ավտոպատահերների մասին եւ հորդորել բոլոր աշակերտներին հետեւել երթեւեկության տարրական կանոններին, ինչպես օգտվել արդեն իսկ կառուցվող վերգետնյա անցումից, որը շուտով շահագործման է հանձնվելու:
Հիշեցնենք, որ բոլոր այս դպրոցները գտնվում են Ազատության պողոտայի վրա, որտեղ հաճախ են լինում պատահարներ: Այս հարցը բազմիցս է արծարծվել նաեւ դպրոցների կողմից եւ վերջապես այն լուծում է ստացել:
Բացի զրույցից, աշակերտներին անակնկալ էր սպասվում. մոտիկից ծանոթանալ ՃՈ աշխատակիցներին եւ ուսումնասիրել նրանց ծառայողական ավտոմեքենան: ՃՈ աշխատակիցները ներկայացրել են ՃՈ ավտոմեքենան, դրա մեջ առկա սարքերն ու մեխանիզմները, ինչպես նաեւ պատասխանել իրենք ուղղված բոլոր հարցերին:




























