Սեպտեմբերի 22-ին Երեւանի 9 դպրոցների 380 աշակերտներ երկհարկանի ավտոբուսներով մեկ ժամ շրջել են Երեւանում:
Երեւանի քաղաքապետարանի կազմած «Սիթի-տուր» նախագծի մեկնարկի առաջին օրերին անվճար շրջագայություններ է կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 7-9-րդ դասարանի աշակերտների համար: Ծրագրում ընդգրկված են նաեւ «Փյունիկ» հ/կ հաշմանդամ երեխաները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ եռօրյա տուրի առաջին փուլին մասնակցելու է 1134 աշակերտ, ովքեր տուրի ընթացքում բացօթյա ավտոբուսներով շրջելու են մայրաքաղաքի փողոցներում եւ ծանոթանալու են պատմամշակութային հուշարձաններին:
«Աշակերտների համար «Սիթի-տուր»- ը ճանաչողական կարեւոր նշանակություն կունենա: Այսպիսի էքսկուրսիան դպրոցականների համար նորություն է, հետեւաբար առավել հետաքրքիրե,- համոզված է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
«Սիթի-Տուրը» մեկնարկում է Մատենադարանի մոտից եւ ավարտվում նույն վայրում:
Հաջորդ «Սիթի-տուրը» դպրոցականների համար կանցկացվի սեպտեմբերի 23-ին եւ 26-ին, յուրաքանչյուր օր երեքական մեկնում երկուական ավտոբուսով:




























