Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հերքել է ռուսական լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ հայկական ակումբներից մեկը մտադիր է մասնակցել Ռուսաստանի առաջնությանը:

Սեպտեմբերի 23-ին, նա լրագրողներին հայտնել է, որ նման քննարկման առկայության դեպքում ինքն անձամբ կհայտներ լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին մի շարք ռուսական լրատվամիջոցներ հայտնել էին, որ առաջիկայում ռուսական առաջնության ակումբների թիվն ավելանալու է` Հայաստանի ակումբների հաշվին, իսկ Ռուսաստանի եւ Հայաստանի Ֆուտբոլային միության նախագահները գաղտնի բանակցություններ են վարում ռուսական համագործակցության մեջ կովկասյան թիմին ընդգրկելու մասին: