Սամցխե-Ջավախքի դպրոցների 12 ուսուցիչներ եւ տնօրեններ, «Հավասար հնարավորություններ բոլորի համար» նոր ծրագրի շրջանակներում, բարելավել են իրենց հմտությունները Լեհաստանի Կոպերնիկոսի անվան կենտրոնում, հաղորդում է Ախալցխայի լրատվական կայքը:

Այս ծրագրի իրականացման գործընկեր երկրներից մեկը Լեհաստանն է:

Ծրագրի ավարտից հետո, ուսուցիչներն ու տնօրենները վերադառնալով կարողացել են ուսուցման նոր մեթոդներ կիրառել եւ դրանք փոխանցել մոտ 200 գործընկերների:

Այս տարվա ծրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել Ախալցխայի պետական համալսարանի նոր մասնաշենքում: Այդ ծրագրի նպատակն է առավել մատչելի եւ ժամանակակից միջոցներով ուսուցանել եւ միաժամանակ աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել ճշգրիտ առարկաների նկատմամբ:

Հանդիպմանը մասնակցել են ինչպես անցյալ տարվա այնպես էլ այս տարվա նոր մասնակիցները: Տվյալ ծրագրի տեւողությունը 1 տարի է: