Թերթը գրում է, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը կոնկրետ ցուցմունքներ է տվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ, ներկայացրել նրա բիզնեսները եւ ունեցվածքը, մանրամասն նկարագրել, թե ինչպես, ինչ եղանակով է ոստիկանության համակարգ փող մտնում, ինչ պայմաններում են բացվում եւ փակվում ոստիկանությունում քրեական գործերը:

«Իսկապե՞ս  ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ Մարգար Օհանյանը «դաժան» ցուցմունքներ է տվել: «Ժողովուրդ»-ի այս հարցին Օհանյանի գործի վարույթն իրականացնող մարմնի` հատուկ քնչական ծառայության ղեկավար Անդրանից Միրզոյանը պատասխանեց, թե իրենք առայժմ այդպիսի տեղեկատվություն չեն տալիս: Միրզոյանը հավելեց, որ եթե նույնիսկ Մարգար Օհանյանն  այդպիսի բնույթի ցուցմունքներ տված լինի, ինքը չի ասի այն պատճառով, որ գոյություն ունի նախաքննության գատղնիք: Այլ կերպ ասած` Միրզոյանը հաստատեց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը»,- գրում է «Ժողովուրդ»-ը: