Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում` սեպտեմբերի 24-ին, հայտարարել է, որ հարուստների համար հարկերը պետք է ավելի բարձր լինեն, քան մյուսներինը` սպառողական, անշարժ գույքի եւ սեփականության հարկերի հաշվին:

Նշենք, որ նոր ծրագրով ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 3 տրիլիոն դոլարով կրճատելու համար Բարաք Օբաման եւս առաջարկել է հետեւյալը. այդ գումարի կեսը կազմվելու հարուստներից գանձվող հարկերի բարձրացմամբ եւ կորպորոցիաների ավելացմամբ: Այդ կատեգորիաների հարկերի բարձրացման հաշվին նախատեսվում է 10 տարվա ընթացքում ավելացնել ԱՄՆ բյուջետային եկամուտները 1.5 տրիլիոն դոլարով: