Մոսկվայի և և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը զատկական շնորհավորանքներ է հղել քույր եկեղեցիների առաջնորդներին, այդ թվում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին։ Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը։
«Սրտանց շնորհավորելով Սուրբ Զատկի տոնի առիթով՝ Ձեզ եմ դիմում կենսահաստատման ողջույնի խոսքով
Քրիստոս հարյավ ի մեռելոց․․․
Առողջություն, հոգու խաղաղություն և Աստծո օգնությունն եմ ցանկանում Ձեզ Ձեր ծառայության մեջ», նշվում է Ռուսաստանի պատրիարքի շնորհավորական ուղերձում։





























