Հայաստանի հայտնի պատմամշակութային հուշարձաններում  գարնան բացվելուն զուգահեռ ավելացել են տուրիստական հոսքերը: Զվարթնոց, Գառնի, Բջնի ամրոց և մի շարք այլ արգելոցներում այս օրերին տեղացիներից բացի նկատելի են բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկները:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է 2023թ-ի առաջին եռամսյակի այցելությունները, ըստ որի.

2023 թ- ի առաջին եռամսյակում գրանցվել է 92 485 այցելություն, որը 45 %-ով ավելի է 2022 թ-ի նույն ժամանակահատվածից:

Ի դեպ,  2023 թ-ի մարտին արդեն  արգելոցներ և արգելոց-թանգարաններ ընդհանուր 39 244 այցելություն է գրանցվել, որը 47 %-ով ավելի է 2022 թ-ի մարտի համեմատ: