ԱՄՆ-ն ընդլայնել է իր սև ցուցակները Ռուսաստանի դեմ՝պատրվակով, որ իրենց նոր մեղադրյալները փորձում են շրջանցել արևմտյան պատժամիջոցները, ինչպես նաև աջակցում են Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության»-ը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Ինչպես ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ չորեքշաբթի հրապարակված գրավոր հայտարարության մեջ, Վաշինգտոնի ներկայիս որոշումներն ընդհանուր առմամբ վերաբերում են «ավելի քան 120 կազմակերպությունների և անհատների՝ ավելի քան 20 երկրներում և տարածքներում»: ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը պնդում է, որ նոր սահմանափակող միջոցները ձեռնարկվել են «հատուկ ռազմական օպերացիա»-ի հետ կապված և ազդում են «այդ թվում նրանց վրա, ովքեր օգնում են շրջանցել [Արևմուտքի կողմից նախկինում կիրառված պատժամիջոցները Ռուսաստանի դեմ] պատժամիջոցները»։

«Միացյալ Թագավորության հետ համաձայնեցնելով՝ մենք թիրախավորում ենք պատժամիջոցները շրջանցող ցանցերը, որոնք աջակցում են Ռուսաստանի ամենամեծ միլիարդատերերից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին <...>: Բացի պատժամիջոցները շրջանցելու՝ Ուսմանովի հետ կապված ցանցից, մենք թիրախավորում ենք նաև USM հոլդինգը <...>»,- ասել է Բլինկենը։

Բացի այդ, ըստ նրա, պատժամիջոցներ են սահմանվում «Յունարմիա»-ի, «Կրիմպատրիոտցենտր»-ի, «Ռոսատոմի հետ կապված հավելյալ անձանց», «ռուսական տնտեսության պաշտպանական հատվածից» մի քանի ընկերությունների, «հատուկ ռազմական օպերացիա»-ին աջակցություն տրամադրող կազմակերպությունների նկատմամբ, ներառյալ՝ «ՉԺՀ-ում հիմնված ընկերության, որը տրամադրում է Ուկրաինայի վայրերից արբանյակային պատկերներ» կառույցներին, որոնք ենթադրաբար կապված են «Վագների» ՊՄԿ-ի հետ: