Վիեննան կկատարեր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը և կկալանավորեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելեր Ավստրիա։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի ԵՄ-ի և Սահմանադրության հարցերով նախարար Կարոլինա Էդշտադլերը՝ մեկնաբանելով ՄՔԴ-ի որոշումը, որի իրավասությունը Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ավստրիան կկատարի միջազգային և քրեական իրավունքով նախատեսված իր պարտավորությունները: Ես ժամանակին քրեական դատավոր էի իմ քաղաքացիական աշխատանքում, և ՄՔԴ-ի կողմից այս միջազգային հրամանի տրամադրումը նշանակում է, որ եթե նա (Վլադիմիր Պուտինը - խմբ.) ոտք դնի ավստրիական հող, պետք է կալանավորում իրականացվի»,- ասել է Էդտշտադլերը Tagesspiegel-ի հետ հարցազույցում։
ՄՔԴ-ի նախաքննական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների հարցերով օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել։ ՄՔԴ-ն ռուսական կողմին է վերագրում այդ թվում՝ երեխաների ենթադրյալ «արտաքսումը»։





























