Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Բագրատունյաց 15 հասցեի դիմաց բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արա Խ.-ի վարած Nissan  մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Պ.-ի վարած Ford մակնիշի և «Սափսան» ընկերության տնօրենի կողմից կայանված Nissan մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապրհատրանսպորտային հացագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ: