Թուրքիայի եւ Բուլղարիայի միջեւ կնքված 13 տարվա համաձայնագրով գազի առաջին մատակարարումն արդեն իրականացվել է։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայից նախախեսված է տարեկան արտահանել 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ դեպի Բուլղարիա։
Թուրքական Botaş-ի գլխավոր տնօրեն Բուրհան Օզջանը նշել է, թե Թուրքիան պատրաստ է գազ մատակարարել ոչ միայն Բուլղարիային, այլ նաեւ Եվրոպայի մյուս երկրներին։ Նա շեշտել է, թե Թուրքիայի գազային պահեստները ունակ են ապահովել տարեկան մինչեւ 50 միլիարդ խորանարդ մետր գազ։





























