Իտալացի կարաբիներները ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիայի ղեկավար Մատեո Մեսինա Դենարոյի սիրուհուն՝ Լաուրա Բոնաֆեդեին հանցավոր հանցակցության համար, գրում է իտալական Il Messagero պարբերականը։
Բոնաֆեդեն աշխատում էր որպես ուսուցիչ եւ Դենարոյի ապաստան էր բերում սնունդ եւ այլ իրեր: Նշվում է, որ նա մաֆիոզների գաղտնի ցանցի հիմնական դեմքերից մեկն է եղել դեռ 90-ականներից։ Քննիչների տրամադրության տակ են հայտնվել սուպերմարկետի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որոնք արվել են Դենարոյի ձերբակալությունից երկու օր առաջ, որոնցում զույգը գնումներ է կատարում: Քննիչները հայտնաբերել են նաեւ գաղտնագրված երկտողեր, որոնցով կինը փոխանակվել է սիրեկանի հետ։
Բացի Լաուրայից, ձերբակալվել է նաեւ նրա դուստրը. դատախազը պահանջել է նրան տնային կալանքի ենթարկել: Քննիչները կարծում են, որ որոշ ժամանակ Մեսինան ապրել է Լաուրայի հետ, մաֆիոզիին ուղղված նամակներում նրա դուստրը կապվածություն է հայտնում տղամարդու հետ, սակայն դատարանը համարել է, որ դա բավարար չէ հանցակցության մեղադրանքի համար եւ մերժել է կալանավորման պահանջը:





























