Սլովենիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է Միկայի կանանց եւ տղամարդկանց թիմերը: Առաջին տուրում տղամարդկանց թիմը` Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, Հրանտ Մելքումյան, Արման Փաշիկյան, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյան կազմով 5:1 հաշվով առավելության հասավ Սպրենգեր Էչտերնախի նկատմամբ:
Կանանց մրցաշարում Միկան` Էլինա Դանիելյան, Հարիկա Դրոնավալի, Ժու Չեն, Լիլիթ Մկրտչյան կազմով, 3,5:0,5 հաշվով հաղթեց Ֆիշեր Չիետի թիմին:




























