Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլի 18-ից եռամսյա ժամկետով փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից (Ձիթողցյանների թանգարանի մոտից)  մինչեւ Սպանդարյան փողոց ընկած ճանապարհահատվածը: Այս մասին NEWS.am-ին հայտնում է Գյումրիի համայնքապետարանը:

«Շրջանցող ճանապարհ առաջարկվում է Տերյան-Սունդուկյան խաչմերուկով Սպանդարյան-Սունդուկյան խաչմերուկ՝ աջ, ձախ եւ ուղիղ ուղղություններով»,- նշվում է հայտարարությունում: